Կառավարությունն արտոնություն տրամադրեց տանիքածածկերի արտադրության ներդրումային ծրագրին

MasterNews

Կառավարությունը բավարարեց «ԳՈԼԴՇԻՆ» ընկերության՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու ներկայացրած հայտը: «Արմենպրես»ի փոխանցմամբ, ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ցինկապատ և գունավոր թիթեղից տանիքածածկերի, գիպսակարտոնե պրոֆիլների և սենդվիչ պանելների արտադրության համար։

Ըստ հիմնավորման, արդեն իսկ իրականացվել է 425.4 մլն դրամի կապիտալ ներդրում (արտադրական մասնաշենքերի և նոր սարքավորումների ձեռքբերում): Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 74 մլն դրամի կապիտալ ներդրում: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 250 000 դրամ միջին աշխատավարձով։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսով վարակվածների թվում կան դպրոցահասակ երեխաներ. բոլորի ինքնազգացողությունը լավ է

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվում կան դպրոցահասակ երեխաներ, բոլորն իրենց լավ են զգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով լրագրողի […]
Share
Instagram
Telegram