Գյումրու ԲԿ-ն հերքում է 70-ամյա քաղաքացու մահվան մասին լուրը

MasterNews

Գյումրու ԲԿ մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան ջում է հերքում է քիչ առաջ Politik.am կայքի այն տեղեկությունը, թե Գյումրու բժշկական կենտրոնում մահացել է 70 ամյա քաղաքացի, որի մոտ ախտորոշվել է կորոնովիրուս:

«Տեղեկացնում ենք, որ նշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանն առ այն, որ Գյումրու ԲԿ-ում կորոնավիրուսով քաղաքացու մահ է արձանագրվել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ենթադրյալ անձը, որի մասին հայտնում է լրատվամիջոցը, Գյումրու բժշկական կենտրանում հոսպիտալացված չի եղել:

Գյումրու բժշկական կենտրոնը չի զբաղվում կորոնովիրուսով վարակված պացիենտների բուժմամբ:

Politik.am-ին եւ տեղեկությունը վերահրապարակած այլ լրատվամիջոցների խնդրում ենք տարածել սույն հաղորդագրությունը»,- գրված է հերքման մեջ:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լեգենդար «Մարականա» մարզադաշտը կվերածվի հոսպիտալի

Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտը կօգտագործվի որպես հոսպիտալ` կորոնավիրուսով հիվանդների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով արաբական «Ալ-Զազիրա»-ին: Բացի «Մարականա»-ից, […]
Share
Instagram
Telegram