Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով

MasterNews

Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը:

Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են.

1) Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներին,

2) աշխատավարձ ստանալ-չստանալու հարցերին,

3) արձակուրդի հարցերին,

4) փակ հաստատություններում մարդու իրավունքների (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն) խնդիրներին,

5) մեկուսացման կամ ինքնամեկուսացման պատճառով կոմունալ ծառայությունների (ջուր, գազ ու էլ. էներգիա) համար վճարելու հնարավորության բացակայությանն առնչվող խնդիրներին, դադարեցված մատակարարումների վերականգնմանը և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ։

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանը դադարեցնում է այլ երկրներ բոլոր թռիչքները

Մարտի 27-ից բոլոր ավիաընկերությունները պետք է դադարեցնեն կանոնավոր ու չարտերային թռիչքները ռուսական օդանավակայաններից դեպի այլ երկրներ: Այս մասին հայտնում է rbc.ru-ն: Բացառություն են լինելու միայն […]
Share
Instagram
Telegram