Ռեսուրսները պետք է օգտագործել այնպես, որ մաքսիմալ երկար դիմակայենք, քանի որ սա կարող է երկար տեւել․ Ալեն Սիմոնյան

MasterNews

Հիմա շատ հեշտ է տարբեր բաներ առաջարկել, որ ամեն անկյունում մարդ կանգնի եւ բոլոր անցնողներին գումար բաժանի, որ ոչ ոք որեւէ բան չվճարի, որրեւէ մեկը կոմունալ վճար չանի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նա շեշտեց, որ ինչ հնարավոր է կառավարությունն անելու է առանց Էդմոն Մարուքյանի առաջարկի, առանց որեւէ մեկ այլ առաջարկի, անում է, արել է եւ շարունակելու է անել։

«Հիմա այնպիսի իրավիճակ է, երբ շատ սահմանափակումներ են մտցնում, ասում են՝ բա հիմա տնտեսությունը, այս հարցը, այն հարցը, քիչ սահմանափակում են մտնցում, ասում են՝ հեսա մարդիկ կմեռնեն, հեսա այս կլինի, այն կլինի։ Եզրը շատ բարակ է եւ իշխանությունը գործում է ըստ իրավիճակի հրամայականի»,- ասաց Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանը համաշխարհային այս իրավիճակում գտնվում է ամենալավ տեղում, եւ ամենաքիչ տուժած երկրներից է։

Նրա կարծիքով՝ աշխարհի տնտեսությունն ամենայն հավանականությամբ փլվելու է եւ հնարավոր է, որ ունենանք իրավիճակ, որը շատ ավելի վատ կլինի, քան 200 թվականին։

«Պետք է անենք ամեն ինչ, որ մաքսիմալ մեղմացնենք հարվածը բոլորի համար։ Պետությունը հիմա ունի այդքան ներուժ, քանի որ վերջին 2 տարվա ընթացքում պաշտոնյաները բյուջեից գումար չեն գողացել, բյուջեն գերակատարվել է, ավելի շատ ՀԴՄ կտրոն է տպվել, հարկ է մուծվել»,- նկատեց ԱԺ փոխխոսնակը։

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե իր հնչեցրած բոլոր առաջարկներն իշխանությունները ձեռք էին առնում, Սիմոնյանն ասաց, որ չի տեսել, որ իր գործընկերները ձեռք առնեն։ «Քաղաքացիների կողմից եթե պարոն Մարուքյանն արժանացել է ձեռք առնոցիի, միգուցե ամպագոռգոռ եւ դեմագոգիկ հայտարարություններ անելուց առաջ մտածի։ Անընդհատ ասել, որ եկեք սենց անենք, նենց անենք՝ չունենալով ոչ մի պատասխանատվության զգացում, որեւէ տեղեկատվություն, դրա հետեւանքն է, որ ձ.01վցղ.0

շեռք են առնում»,- ասաց Սիմոնյանը։

Նա շեշտեց, որ իրեն հետաքրքիր չէ, թե ինչ է ասում Էդմոն Մարուքյանը, մյուս ընդդիմախոսը,  որովհետեւ կա փաստ, որ Հայաստանում չկան սննդի դատարկ խանութներ, որ ամբողջ ինֆորմացիան տրամադրվում է, որ մաքսիմալ վերահսկվում է, եւ որ չկան շատ ծայրահեղ դեպքեր։

«Մենք մեր ռեսուրսները պետք է օգտագործենք այնպես, որ կարողանանք մաքսիմալ երկար դիմակայել, քանի որ այս ամենը կարող է երկար տեւել»,- եզրափակեց Սիմոնյանը։

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանները Գյումրու համայնքապետարանի աշխատակցին պահանջած փողը վերցնելու պահին բռնել են

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ հետախուզական միջոցառումներով օպերատիվ տվյալներ ստացան, որ Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցներից […]
Share
Instagram
Telegram