Չինաստանում գրանցվել է կրծողներից փոխանցվող վարակից՝ հանթավիրուսից, առաջին մահվան դեպքը

MasterNews

Չինաստանում գրանցվել է հանթավիրուսից առաջին մահվան դեպքը: Տղամարդը մահացել է ավտոբուսում, ավտոբուսի մյուս ուղեւորներին եւ վարորդին մեկուսացրել են, հայտնում է Global Times-ը:

Հանթավիրուսը կենդանական ծագման վարակ է, որ փոխանցվում է մարդուն կրծողներից, առավել հաճախ՝ առնետներից, տարածվում է նաեւ առանց կրծողի հետ շփման՝ նրանց անցած տեղին հպվելու եղանակով կամ կրծողների աչքերի, ձեռքերի մոտ տարածությունից: Այս վիրուսի դեմ դեղամիջոց առայժմ գոյություն չունի:

Առաջին մահվան դեպքը գրանցվել է Ույնյան նահանգում: Տղամարդը ավտոբուսով ուղեւորվել է հարեւան նահանգ, հանկարծամահ է եղել ավտոբուսում: Բժիշկները թեստավորում են արել եւ մահացած տղամարդու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, տրվել է հանթավիրուսի սինդրոմի առկայության մասին ախտորոշում: Ավտոբուսից մեկուսացվել է 32 անձ, առայժմ հայտնի չէ՝ նրանց փոխանցվե՞լ է վարակը, թե՝ ոչ:

Ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման ԱՄՆ-ի կենտրոնում հայտնել են, որ հանթավիրուսը տարածվում է կորոնավիրուսից ավելի արագ,  վարակման հավանականությունն ավելի մեծ է անգամ միանգամայն առողջ մարդու մոտ:

Չինաստանի՝ հիվանդությունների վերահսման եւ կանխարգելման կենտրոնը հայտնել է, որ հանթավիրուսը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, արյունահոսությամբ, ախտահարում է երիկամները: Վարակման առաջին օրերին մարդն ունենում է գլխացավ, հազ, թուլություն, գլխապտույտ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը տեւում է 1-2 շաբաթ: Նաեւ նշվում է, որ  հիվանդությունը դեռ այդքան էլ ուսումնասիրված չէ:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արտակարգ դրության ժամանակ հայտնի մարդկանց տեղաշարժի զվարճալի թերթիկները

Մարտի 24-ին պարետատունը հայտարարեց տեղաշարժի խիստ սահմանափակումների մասին և ներկայացրեց արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի լրացման թերթիկը: Շրջանառությունում հայտնվելուց ընդամենը րոպեներ անց սոցցանցերի հումորասեր օգտատերերն սկսեցին […]
Share
Instagram
Telegram