Ժամը 19:00-ի դրությամբ 78 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն

MasterNews

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ողջ տարածքում գործում է անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Նշվում է, որ մարտի 25-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները փողոցներում իրականացրել են ստուգումներ։ Հայտնաբերվել են մի շարք քաղաքացիներ, որոնք չեն ունեցել հիշյալ գրությունը։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Այն անձինք, ովքեր չեն ունեցել անձը հաստատող փաստաթուղթ, ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։

Ժամը 19-ի դրությամբ 78 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 40-ը՝ մայրաքաղաքում, 38-ը՝ մարզերում։ 659 վարորդ անձնական տրանսպորտային միջոցներով տեղափոխել է թույլատրված քանակից ավելի ուղևոր, որոնք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 6 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100-ից 250 հազար դրամի չափով: Ոստիկանությունը կոչ է անում խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստով 158 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու […]
Share
Instagram
Telegram