Էջմիածնում հավաքվել են կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները

MasterNews

Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ մարտի 25-ին ժամանակավորապես հավաքվել են Էջմիածին քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Ժամանակավորապես հավաքվել են քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները, որոնց վրա խմբերով նստելու սովորություն ունեն հատկապես մեր տարեց համաքաղաքացիները: Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաև ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները, մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը և նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին: Խնդրում եմ լինել գիտակից և օգնել մեզ: միայն այդպես հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը: Արտակարգ դրությամբ սահմանած խիստ պայմանների ավարտից հետո նստարանները կրկին կտեղադրվեն նախկին վայրերում»,-նշել է Դիանա Գասպարյանը:

http://Lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նստում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, ձե՞ռ եք առնում

«Ես դեմ եմ նման որոշումներին շատ պարզ պատճառով։ Մարդը խրոնիկ վատ, անպարտաճանաչ պարտնյոր ա, վեց-յոթ ամիս իր վարկային պարտավորությունները չի կատարում, մի հատ էլ արձակուրդ […]
Share
Instagram
Telegram