Բելառուսում կորոնավիրուսի հետ կապված շուրջ 23 հազար թեստավորում է կատարվել. ԲԵԼՏԱ

MasterNews

Բելառուսի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված շուրջ 23 հազար թեստավորում է կատարվել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Բելտա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ մարտի 25-ի դրությամբ դուրս են գրվել կամ դուրս գրման են պատրաստվում 29 քաղաքացիներ, որոնք վարակված են եղել կորոնավիրուսով: Բուժումից հետո նրանց մոտ թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ ներկայում 57 քաղաքացի բժշկական հսկողության ներքո է: Եվս երկու անձ կրկնակի թեստավորման փուլում է:

Բելառուսում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 86 է:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռեսուրսները պետք է օգտագործել այնպես, որ մաքսիմալ երկար դիմակայենք, քանի որ սա կարող է երկար տեւել․ Ալեն Սիմոնյան

Հիմա շատ հեշտ է տարբեր բաներ առաջարկել, որ ամեն անկյունում մարդ կանգնի եւ բոլոր անցնողներին գումար բաժանի, որ ոչ ոք որեւէ բան չվճարի, որրեւէ մեկը […]
Share
Instagram
Telegram