Երեւանի Բաղյան փողոցի 30-ամյա մի բնակիչ կտրել է երակներն ու սպառնացել նետվել պատշգամբից

MasterNews

Մարտի 23-ին՝ ժամը 00:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է երակները և ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի բնակիչ Էդգար Տ.-ն (ծնված 1990 թ.) վնասել է ձեռքի երակները:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչն Էդգար Տ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Էդգար Տ.-ին, վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պարետը սահմանել է երկրների նոր ցանկ, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ սահմանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը: ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու մասին Կառավարության […]
Share
Instagram
Telegram