Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Մադրիդի Ռեալի նախկին նախագահը

MasterNews

Մադրիդի Ռեալի նախկին նախագահ Լորենցո Սանսը մահացել է կորոնավիրուսի հետևանքով, հաղորդում է Marca պարբերականը:

76-ամյա Սանսը մարտի 17-ից հոսպիտալացվել էր և գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

-Հայրս քիչ առաջ մահացել է: Նա արժանի չէր այսպիսի մահվան: Նա իմ տեսած ամենաաշխատասեր և համարձակ մարդկանցից էր, ով իր կյանքը նվիրել էր ընտանիքին և Մադրիդի Ռեալին, – գրել է Սանսի որդին իր թվիթերյան էջում:

Նշենք, որ Լորենցո Սանսը Մադրիդի Ռեալի նախագահի պաշտոնում աշխատել էր 1995-2000 թվերին: Նրա օրոք իսպանական ակումբը կարողացել է երկու անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

http://Lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ

Ռուսաստանի Դաշնությունը մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը աշխարհի բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսային հիվանդության համաճարակով պայմանավորված: Այս մասին հայտնում է Ռոսավիացիան: Նշվում է, որ որոշակի բացառություններ […]
Share
Instagram
Telegram