Երևանում 35-ամյա բժիշկը ինքնասպան է եղել

MasterNews

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Հալաբյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Ա. Ա-ն էր, որը նշված շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ինքնասպանություն է գործել ցած նետվելու միջոցով։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Ա-ն իր ազգականի տանը մասնակցելիս է եղել խնջույքի, որից հետո խնջույքի մասնակիցները տեսել են, որ նա սենյակում չէ ու հետո նրա դին հայտնաբերել են դրսում։ Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ա-ն մասնագիտությամբ բժիշկ էր, աշխատում էր «Ավագյան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ։

Նյութի աղբյուր —http://Shamshyan.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջին անգամ իր պատմության մեջ Կաննի կինոփառատոնը հետաձգվել է

Կաննի կինոփառատոնը հետաձգվել է: Այս մասին հայտնում է The Variety պարբերականը: Այն պետք է տեղի ունենար մայիսի 12-23-ը, սակայն, նախնական տվյալներով, տեղափոխվել է հունիսի վերջից […]
Share
Instagram
Telegram