Առաջին անգամ իր պատմության մեջ Կաննի կինոփառատոնը հետաձգվել է

MasterNews

Կաննի կինոփառատոնը հետաձգվել է: Այս մասին հայտնում է The Variety պարբերականը: Այն պետք է տեղի ունենար մայիսի 12-23-ը, սակայն, նախնական տվյալներով, տեղափոխվել է հունիսի վերջից հուլիսի սկիզբ:

1946թ. հիմնադրումից հետո սա առաջին դեպքն է, որ Կաննի կինոփառատոնը հետաձգվում է: Այն մեկ անգամ չեղարկվել է: Դա տեղի է ունեցել 1968թ. Ֆրանսիայում ուսանողական ցույցերի պատճառով:

Կինոփառատոնի հետաձգման մասին լուրը հաջորդել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ երկրի սահմանները փակելու հայտարարությանը: Լրատվամիջոցները կարծում են, որ թեեւ փառատոնը բավական երկար ժամանակով է հետաձգվել, չի կարելի վստահ լինել, որ այն հենց այդ ժամանակ կկայանա, քանի որ այս շրջանում Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան փակել են սահմանները, ԱՄՆ-ն էլ 30 օրով արգելել է ճամփորդել Եվրոպա, ինչը կդժվարացնի հայտնի աստղերի մասնակցությունն աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկին:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թանգարաններ, որոնց գլուխգործոցներին կարելի է ծանոթանալ օնլայն հարթակում-3D

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանն իր ազդեցությունն է թողնում նաև մշակութային կյանքի վրա: Առավել հասանելի դառնալու նպատակով աշխարհի լավագույն թանգարանները թվայնացնում են համաշխարհային գլուխգործոցները՝ դրանք հասանելի դարձնելով արվեստասերների […]
Share
Instagram
Telegram