Կհաղթահարենք միասին. Քիմ Քարդաշյանը կոչ է անում բոլորին մնալ տանը

MasterNews

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցի միլիոնավոր հետևորդներին կոչ է արել նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար  մնալ տանը` չվտանգելով իրենց ու հարազատների անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Քարդաշյանը գրառում է կատարել իր «Ֆեսբուք»-ի էջում և «Ինստագրամ»-ի «սթորի» բաժնում:

«Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, որոնք երիտասարդ ու առողջ են, լուրջ ընդունեք տանը մնալու հրահանգը, եթե դուք անհանգստանում եք ձեր մոր, հոր, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների, հասարակության համար: Քանի դեռ չեք հեռանում տնից` գնալու աշխատանքի, գնելու անհրաժեշտ սնունդ կամ իրեր, տեսնելու ձեր բժշին կամ օգնելու դրա կարիքն ունեցող որևէ մեկին, օրինակ ձեր տարեց հարևանին, խնդրում եմ մի անտեսեք ներսում մնալու նախազգուշացումների խստությունը` կանխելու վիրուսի տարածումը»,-նշել է հեռուստաաստղը:

Նա նկատել է վիրուսը չի տարբերակում ռասսա, տարիք, սեռ: «Սա վերաբերվում է բոլորին և մենք սրա միջով կանցնենք միասին»,-գրել է Քարդաշյանն ու բոլորին ուղարկել իր սերն ու ընտանիքի աղոթքները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աննա Հակոբյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն որպես կամավոր ներգրավվելու համար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն արձագանքել է Հակոբյանի կորոնավիրուսի թեստի վերաբերյալ համացանցում տարածված մտահոգություններին։ «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր […]
Share
Instagram
Telegram