Շրջվել է «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցներին Սպիտակից տեղափոխող ավտոբուսը. նախնական տվյալով՝ 15 վիրավոր կա

MasterNews

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Նոր Խաչակապ գյուղի սկզբնամասում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. շրջվել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին Սպիտակից տեղափոխող «ՊԱԶ» ավտոբուսը՝ մինչ այդ բախվելով «OPEL» մակնիշի ավտոմեքենային:

Նախնական տեղեկություններով՝ ավելի քան 15 մարդ է տեղափոխվել Վանաձորի եւ Սպիտակի բժշկական կենտրոններ: Վիրավորներին շրջված ավտոբուսից դուրս են բերել Վանաձորի եւ Սպիտակի փրկարարները:

Տեղում են եղել նաեւ Վանաձորի եւ Սպիտակի բժշկական կենտրոնների շտապօգնության խմբերը:

Նշենք, որ Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկան խոշոր արտադրություն է, որը աշխատակիցներ ունի մարզի տարբեր ծայրերից:

Մանրամասները՝ առաջիկայում:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Էդվարդ Արզումանյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մանվել Գրիգորյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Զարզանդ […]
Share
Instagram
Telegram