Արարատի մարզում ЗИЛ մակնիշի բեռնատարի գազաբալոնները լիցքավորելիս պայթել են

MasterNews

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին այսօր՝մարտի 17–ին, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Արտաշատ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Մարմարաշենի «կալցավոյի» հարևանությամբ գործող գազալցակայանում պայթել են ЗИЛ մակնիշի 25 ՕՍ 507 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորվող գազաբալոնները:

Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևաևքով տուժածներ չկան։ Մասիսի ոստիկանները պարզում են՝ արդյոք պայթյունի հետևանքով կան տուժածներ:

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 78-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ունենք ևս 6 հաստատված […]
Share
Instagram
Telegram