Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել. վիճակը ծանր է

MasterNews

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` ԱրիանեԿաոլին ավտովթարի է ենթարկվել:

«Արմենպրես»-ի այս մասին իմացավ շախմատի ֆեդերացիայից: Դեպքը տեղի է ունեցել Սեբասիա փողոցիվրա: Կաոլիի վարած մեքենան բախվել է բետոնե հենասյանը:  Նա այժմ հիվանդանոցում է:

Հայաստանի ԱԻՆ-ն ծառայությունն էլ հայտնում է` Մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամայինկառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջիտակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:  Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարականջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակությանփրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:  Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:  Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ»  ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ օդային երթևեկության կարգավարները 75 հոգով ինքնամեկուսացել են. կորոնավիրուսակիր 1 աշխատակից կա

Կորոնավիրուսից ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով […]
Share
Instagram
Telegram