Արա Սարգսյան փողոցում ավտոլվացման կիսակառույց կետ է փլուզվել

MasterNews

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 15-ին, ժամը 13:14-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արա Սարգսյան փողոցում կա շինության փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզման վտանգ առկա է կիսակառույց շինությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև Արա Սարգսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող կիսակառույց ավտոլվացման կետի (սեփականատեր՝ Գևորգ Ս.) 1-ին և 2-րդ հարկերի առաստաղները (մոտ 200 քմ) փլուզվել են. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ էլեկտրացանցի աշխատակիցների մոտենալը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանը ձեռք է բերել 15 րոպեում կորոնավիրուսը բացահայտող թեստեր. Տիգրան Ավինյան

Հայաստանը ձեռք է բերել 15 րոպեում կորոնավիրուսը բացահայտող թեստեր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում […]
Share
Instagram
Telegram