Apple-ի բոլոր խանութները ժամանակավորապես կփակվեն կորոնավիրուսի համավարակի պատճառով

MasterNews

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Apple-ն ամբողջ աշխարհում երկու շաբաթով կփակի իր խանութները, բաց կլինի միայն Չինաստանում գտնվող խանութը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Dailymail-ը, հղում անելով Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի հայտարարությանը:

Կուկը նշել է, որ խանութները փակ կմնան մինչ մարտի 27-ը, իսկ ընկերությունը 15 մլն դոլար կհատկացնի համաշխարհային տնտեսության վերականգման համար:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանում Դաշնային խորհրդի անդամներին արգելել են մեկնել արտասահման

Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամներին արգելել են մեկնել արտասահման։ Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն, ըստ «ՏԱՍՍ» -ի փոխանցման։ Որոշումը կայացվել է նախօրեին։ […]
Share
Instagram
Telegram