Կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված հետաձգվել են միջոցառումներ ու փոխվել աշխատանքային ռեժիմները

MasterNews

Հայաստանում կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված հետաձգվել են մի շարք միջոցառումներ, իրադարձություններ, մրցույթներ, մի շարք հաստատություններ փոխել են աշխատանքային ռեժիմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Կենգուրու 2019» մրցույթը, որը նախատեսված էր  մարտի 19-ին, հետաձգվում է:   «Արմենպրես»-ի հետ զրույցում «Այբ» կրթական հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Նվարդ Առաքելյանը տեղեկացրեց.«Կրթական հաստատություններում դասերը հետաձգելու որոշմամբ  «Կենգուրու» մրցույթը հետաձգվում է: Ժամկետի մասին կհայտարարենք լրացուցիչ՝ պայմանավորված զարգացումներով»:

Գերմաներենի ուսուցման «Գյոթե» կենտրոնը, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, նույնպես փակ կլինի մինչև մարտի 23-ը։  Մշակութային բաժինը կշարունակի իր աշխատանքը օնլայն ռեժիմով։

‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի աշխատակազմը  ևս անորոշ ժամանակով աշխատելու է տնից։ Հիմնադրամից հորդորել են քաղաքացիներին դեղերի կամ հետազոտությունների հետ կապված հարցերի դեպքում կապ հաստատել հիմնադրամի աշխատակիցների հետ հետևյալ տարբերակներով՝ 055 832 263[email protected]
, Viber +374 55 832 263:

Հետաձգվել են նաև մշակութային միջոցառումներ: Մարտի 27-ին նախատեսված է անցկացնել «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, բայց քննարկվում է այն հետաձգելու հարցը: «Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, նմանատիպ միջոցառումները պարտադիր այցելելու համար չեն, ուստի հրատապության առաջին տողում չեն, բայց հարցը քննարկվում է»,-նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Զանգակ» գրատունը, հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը և առաջնայինը համարելով երեխաների առողջությունը և անվտանգությունը, հայտնել էր, որ մարտի 14-ին կայանալիք «Հայրիկս իմ կողքին» գրքի շնորհանդեսը հետաձգվել է:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ-ն արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի պատճառով։ Նա հանձնարարել է բացել արտակարգ կենտրոններ յուրաքանչյուր նահանգում, իսկ հիվանդանոցներին՝ մշակել ու […]
Share
Instagram
Telegram