Արտավազ գյուղում տեղի է ունեցել բնակելի շենքի փլուզում

MasterNews

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 12-ին, ժամը 17:31-ին  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 1-ին փողոցի թիվ 40 երկհարկանի շենքում (բնակելի) տեղի է ունեցել փլուզում. առկա է նոր փլուզման վտանգ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է 1-ին փողոցի թիվ 40 շենքի (մոտ 600 քմ) 1-ին մուտքի 3-րդ բնակարանի դիմային պատը (մոտ 7 քմ), իսկ ամբողջ շենքը հետագա բնակության համար դարձել է ոչ պիտանի:

Փրկարարները հոսանքազրկել են շենքը, դադարեցրել գազի մատակարարումը, շենքից դուրս բերել Անիշկա Մ.-ին (ծնված 1954 թ.) և սահմանազատել տարածքը:

Շենքի բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կարգավորել քնի գրաֆիկը, խուսափել ծանրաբեռնված աշխատանքից. մարտի 13-ը Քնի համաշխարհային օրն է

«Ավելի լավ քուն, ավելի լավ կյանք, ավելի լավ մոլորակ»: Այս տարի քնի համաշխարհային օրը նշվում է վերոնշյալ կարգախոսով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով […]
Share
Instagram
Telegram