«Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրը մոխրակույտի է վերածվել

MasterNews

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետությունում մարտի 9-ի գիշերը՝ ժամը 01:00-ից 01:30-ն ընկած ժամանակահատվածում, հրդեհ է բռնկվել Քարվաճառի վարչական տարածքում գործող «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրում:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզվում է, սակայն վարկածներից մեկը էլեկտրական լարերի կարճ միացման պատճառն է եղել: Աղբյուրի տեղեկություններով՝ ռեստորանային համալիրի սեփականատեր Սուսաննա Առուստամյանը կրել է մոտ 50 մլն դրամի վնաս և ռեստորանում աշխատող 12 աշխատակիցները այս պահին մնացել են անգործ:

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առողջապահության նախարարության հայտարարությունը

Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում եւս 3 անձի մոտ է հայտնաբերվել: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել […]
Share
Instagram
Telegram