տեսանյութ.Արշակունյաց պողոտայում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. կան տուժածներ

MasterNews

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 08:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 65/3 շենքի մոտ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Կոլյա Հ.) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Արմեն Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

«Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները (Արեն Տ., ծնված 1996 թ. և Արաքսյա Տ., ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»: Տուժածները ստացել են 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ՝ պարանոցի, դաստակների հատվածում (10%), ինչպես նաև՝ շնչուղիների (10%):

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08:22-ին, մարվել՝ 08:27-ին: «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պուտինի ժամկետները կզրոյացվեն, նա նորից կառաջադրվի նախագահի պաշտոնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ելույթ է ունեցել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Պուտինն ասել է, որ կողմ է փոփոխությունների արդյունքում նախագահի կառավարման ժամկետների զրոյացմանը, որը հնարավորություն […]
Share
Instagram
Telegram