Ֆրանսիայի խորհրդարանի արդեն չորս պատգամավոր հիվանդացել է կորոնավիրուսով

MasterNews

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) չորս պատգամավոր եւ երկու աշխատող են վարակվել նոր տիպի կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել է Իլ դե Ֆրանս տարածաշրջանի առողջապահության գործակալությունը (ARS), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր Ազգային ժողովի երկու պատգամավորների վարակման մասին: Բժիշկները հաստատել են «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյցերի վարակումը կորոնավիրուսով: Նաեւ վարակվել է «Հառաջ, Հանրապետություն» կուսակցության պատգամավոր Էլիզաբեթ Տուտյու-Պիկարը:

«Ազգային ժողովի չորս պատգամավորների եւ երկու աշխատողների թեստերը COVID-19 կորոնավիրուսի առկայության դրական արդյունք են տվել: Կատարվում են սանիտարական հետազոտություններ, Ազգային ժողովի ծառայությունները վիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցներ են ձեռնարկել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բժիշկները հավելել են, որ երկու նոր հայտնաբերված պատգամավորները մեկուսացված են, պարզվում Է նրանց շփումների շրջանակը: Նրանց կուսակցական պատկանելության մասին չի հաղորդվում: Երկրի սանիտարական գործակալությունը մարտի 8-ի երեկոյան տեղեկացրել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 1126-ի, մահացել է 19 մարդ: Կորոնավիրուսի տարածման ֆոնին Ֆրանսիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել այն միջոցառումները, որոնց մասնակիցների թիվը գերազանցում է հազարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եթե Ռուսաստանի հետ համաձայնությունները չիրագործվեն, մենք ռազմական գործողություններ կսկսենք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայի նահանգում առնվազն 59 թուրք զինվոր է մահացել: RegionMonitor-ը փոխանցում է, որ Թուրքիայի […]
Share
Instagram
Telegram