Արծրուն Հովհաննիսյանը հեռանում է ՊՆ խոսնակի պաշտոնից

MasterNews

Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։

Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:

Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Արծրուն Հովհաննիսյան

Հ․գ. Արծրուն Հովհաննիսյանը աշխատելու տարիների ընթացքում չի փայլել լրատվամիջոցների հետ աշխատելու կարողությամբ։ Մշտապես ականատես ենք եղել նրա՝ ճշմարտությունը հերքելու սովորությանն ու լրագրողների հարցերին չպատասխանելուն։ Մենք նաեւ դեպք ենք ունեցել, երբ մեր հարցերին ի պատասխան մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել էր, թե ի՞նչ եք ուզում ինձնից։ Նրա հետ աշխատելն այլեւս անհնարին էր դարձել որոշ լրագրողների համար, եւ այս որոշումը ողջունելի է։

http://hraparak.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մարտի  7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Կիսվել
Share
Instagram
Telegram