Նիգերիայում զինյալներն ավելի քան 50 մարդ են սպանել գյուղի վրա հարձակվելիս

MasterNews

Ավելի քան 50 խաղաղ բնակիչ Է զոհվել Նիգերիայի հյուսիսի Կադունա նահանգի Կերավա գյուղի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին գրում Է Vanguard տեղական թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթը հայտնում Է, որ հարձակվողները եղել են «Բոկո հարամ» խմբավորման զինյալները: Թերթի տվյալներով՝ զոհվածների թվում կան երեխաներ ու ծերեր: Նշվում Է, որ գրոհից անմիջապես հետո մեծ թվով ոստիկաններ են ժամանել միջադեպի վայր:
«Բոկո հարամ»-ն իսլամիստական խմբավորում Է, որը գործում Է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում, նաեւ հայտնի Է որպես «Իսլամական պետության արեւմտաաֆրիկյան նահանգ»: Նրա զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում: «Բոկո հարամ»-ը ձգտում Է Նիգերիայի ամբողջ տարածքում հասնել իսլամական խալիֆայության ստեղծման եւ շարիաթի (իսլամական իրավունքի) նորմերի հաստատման:
ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին տասը տարվա ընթացքում Նիգերիայում «Բոկո հարամ»-ի ձեռքով 35 հազար մարդ Է զոհվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձին. աղմկոտ մանրամասներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ […]
Share
Instagram
Telegram