Կորոնավիրուսով պայմանավորված Ryanair-ը կրճատում է թռիչքները

MasterNews

Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 2-ին ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է իր թռիչքները: «Արմենպրես»ի հաղորդմամբ, թռիչքներից հիմնականում կրճատվում են դեպի Իտալիա ուղևորվող և Իտալիայից մեկնողները: Ընկերությունը հաղորդում է, որ նախնական սահմանափակումը կտևի երեք շաբաթ՝ մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ավիաընկերությունը վերջին շաբաթվա ընթացքում նկատում է մարտի վերջի և ապրիլի սկզբի համար տոմսերի ամրագրման կրճատում: Դրանից բացի մեծ է եղել ուղևորների՝ թռիչքի չներկայանալու թիվը, հատկապես Իտալիայից և երկրի ներսում:

«Ryanair –ը շարունակում է ուշադիր հետևել ամրագրումների գործընթացին և շարունակում է ճկուն գրաֆիկ սահմանել՝ կապված իրավիճակի զարգացման հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսի ծխածածկի տակ. գարնանն ուրիշ աշխարհում ենք ապրելու

Սյուրռեալիզմ. այնպիսի տպավորություն է, որ սա համակարգչային խաղ է, եւ շուտով կհայտնվի հերոսը Նիկոլաս Քեյջի կերպարով կամ էլ Տերմինատորը եւ վերջին պահին կփրկի աշխարհը: Լրահոսն […]
Share
Instagram
Telegram