Իրանում եւս երկու մարդ Է մահացել կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից

MasterNews

Իրանի իշխանությունները հայտնել են Մարկազի կենտրոնական նահանգում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան երկու նոր դեպքի մասին: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 25-ին արել Է Սավե քաղաքի բժշկական համալսարանի ղեկավար Աբաս Նիկրավեշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անալիզների արդյունքները ցույց են տալիս, որ վերջին երկու օրում Սավեի շրջանում մահացած երկու պացիենտների մոտ կորոնավիրուս Է եղել»,-նրա խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը: Նիկրավեշը հավելել Է, որ խոսքը վերաբերում Է 82 եւ 78 տարեկան երկու կանանց:

Այսպիսով, Իրանում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է 14-ի: Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել Է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածներ են հայտնաբերվել Ղոմում: Պաշտոնական տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակված Է մոտավորապես 60 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ի:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նյու Դելիում յոթ մարդ Է զոհվել քաղաքացիության մասին նոր օրենքի պատճառով ընդհարումների ընթացքում

Նյու Դելիի հյուսիս — արեւելքում վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների հետեւանքով, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու […]
Share
Instagram
Telegram