2019թ. տարվա 10 լավագույն մարզիկները 5-ական մլն դրամ պարգեւավճար կստանան (տեսանյութ)

MasterNews

Պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ՝ 2019թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգեւատրելու նպատակով: Որոշումն ընդունվել է այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ կառավարության նիստում: Մարզիկներից յուրաքանչյորը կստանա 5-ական մլն դրամ:

Ինչպես նախարարությունը հայտնում է, սա մեկանգամյա որոշում չէ: Այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկները կպարգեւատրվեն 5-ական մլն դրամով։

Կառավարության նիստի ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանը նաեւ հայտնել է, որ այսուհետ օլիմպիական խաղերի չեմպիոնը 20մլն, արծաթեմեդալակիրը՝ 15, իսկ բրոնզեմեդալակիրը 10մլն դրամ պարգեւավճար է ստանալու: Նաեւ նշեց, որ ավելանալու է մեդալակիրների ամենամսյա եւ մինչեւ կյանքի վերջ տրվող թոշակի չափը. աշխարհի առաջնության չեմպիոնը 55-ի փոխարեն 100 դրամ կստանա, ու կկրկնապատկվի նաեւ օլիմպիական չեմպիոնների թոշակը, կդառնա 200 հազար դրամ:

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է սպորտի կարեւորության մասին: Նա նշել է, որ կառավարությունը մեծապես կարեւորում է ոլորտը: Ընդգծել է, որ մեծ նպատակներ են դրված:

«Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումը եւ վերաբերմունքը պետք է փոխի, եւ սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ ՀՀ-ի զարգացման մինչեւ 2050թ. զարգացման ռազմավարության մեջ հանձնարարել եմ, որ կետ ֆիքսենք, որ ՀՀ-ն մինչեւ 2050թ. պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը եւ ֆուտբոլի ազգային հավաքականը մինչեւ 2050թ. պետք է դառնա աշխարհի եւ/կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- ասել է նա:

Այս տարի հայ մարզիկները կարող են իրենց մեդալների քանակն ավելացնել քառամյակի կարեւորագույն իրադարձության ընթացքում: Ամռանը Տոկիոյում տեղի են ունենալու ամառային 32-րդ օլիմպիական խաղերը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց […]
Share
Instagram
Telegram