ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

MasterNews

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ ՊԵԿ աշխատակիցներն աձնական զննության ենթարկելով Իրանի  քաղաքացուն, նրա  գոտկային մասին ամրացված կտորի միջից հայտնաբերել են շուրջ 600գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ: Իսկ աջ և ձախ գուլպաներից հայտնաբերել են  «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ  ընդհանուր քաշով:

Դեպքով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած  անհետաձգելի  միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը հայտնաբերվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Իրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռքբերած ՀՀ  քաղաքացին:

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրանց:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՔԾ-ն ավարտել է Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական […]
Share
Instagram
Telegram