Չինաստանը ոչնչացնում է կորոնավիրուսի օջախներից հանված թղթադրամները

MasterNews

Չինական իշխանությունները որոշում են կայացրել ոչնչացնել այն թղթադրամների մի մասը, որոնք առգրավվել են կորոնավիրուսի առավել շատ տարածում ունեցող օջախային գոտիներից։ Այս մասին հայտնում է «Business Insider»-ը։ Պարբերականը չի մանրամասնում, թե որքան գումարի ոչնչացման մասին է խոսվում։ Հայտնի է միայն, որ ոչնչացման որոշում է կայացվել այն թղթադրամների քանակի նկատմամբ, որը առգրավվել է հիվանդանոցներից, շուկաներից, ավտոբուսներից եւ վիրուսի տարածման այլ վայրերից։ Ուտիլիզացիան իրականացվում է Գուանչժոուում։ Միաժամանակ նաեւ Չինաստանի ԿԲ-ն կարգադրել է մասնավոր վարկային կազմակերպություններին, որպեսզի կորոնավիրուսի տարածման օջախներից ստացած գումարները պահպանեն առանձին։

http://hraparak.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ նախագահը ստորագրել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերին առնչվող օրենքների փաթեթը

Հանրապետության նախագահը փետրվարի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների […]
Share
Instagram
Telegram