Յուրաքանչյուր հաճախորդից 1000 դրամ՝ հյուրանոցի աշխատակցին. պոռնկությամբ զբաղվելու դեպք է բացահայտվել.տեսանյութ

MasterNews

Օրերս ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակցուհին 2019 թվականից մարմնավաճառությամբ զբաղվելու համար պարբերաբար ռեստորան է հրավիրում մարմնավաճառների և ստացված գումարներից վերցնում 1000-ական դրամ։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողներն այս ուղղությամբ իրականացրին ծավալուն միջոցառումներ։

Ոստիկանության Մուշի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է հրավիրվել Գյումրիի մի բնակչուհի։ Նա հայտնել է, որ 2019-ի մայիսից զբաղվել է մարմնավաճառությամբ և Մայիսյան գյուղի հյուրանոցի աշխատակցուհու հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, որ եթե հյուրանոցի հաճախորդները ցանկանան օգտվել մարմնավաճառի ծառայություններից, աշխատակցուհին զանգելու է իրեն, որպեսզի գա հյուրանոց ու սեռական հարաբերություն ունենա հաճախորդի հետ։ Ըստ պայմանավորվածության՝ յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարից 1000-ական դրամ կինը պետք է փոխանցեր հյուրանոցի աշխատակցուհուն։

Ոստիկանություն հրավիրված կինը հայտնել է նաև, որ 2019 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցում, ամսական մոտավոր հաշվարկով, սեռական ծառայություն է մատուցել 15-ից 20 հաճախորդի և նշված ժամանակահատվածում հյուրանոցի աշխատակցուհուն փոխացել է մոտավորապես 120․000 դրամ։

Նույնաբովանդակ բացատրություններ են ներկայացրել նաև Գյումրիի ևս 5 բնակչուհիներ։

Ոստիկանները ճշտել են հյուրանոցի աշխատակցուհու ինքնությունն ու բնակության վայրը։

Նա ոստիկանության բաժնում խոստովանել է, որ նման պայմանավորվածություն է ունեցել կանանց հետ ու ամեն հանդիպումից ստացել է 1000-ական դրամ գումար։
Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 13:50-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս […]
Share
Instagram
Telegram