Լիբիայի ափին զենքով բեռնված թուրքական նավ է ոչնչացրել Տրիպոլիի նավահանգստում. Al-Arabiya

MasterNews

Լիբիական ազգային բանակի ներկայացուցիչ Հալիդ ալ Մահջուբը հայտարարել է Տրիպոլիի նավահանգստում թուրքական նավի ոչնչացման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին փետրվարի 18-ին հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը:

Հայտարարության համաձայն, նավը «տեղափոխում Էր զենք ու զինամթերք, որը նախատեսված Էր զինված խմբավորումների համար»: Ալ-Մահջուբի խոսքով՝ զենքով բեռնված նավը ժամանել էր Թուրքիայից, ինչը միջազգային պայմանավորվածությունների խախտում է, որոնք արգելում են զենքի մատակարարումները Լիբիային: Փետրվարի 18-ին ավելի վաղ Al-Wasat լիբիական տեղեկատվական պորտալը հայտնել Էր գնդակոծման մասին, որին ենթարկվել է Տրիպոլիի գլխավոր ծովային նավահանգիստը: Պորտալի տվյալներով, մի քանի արկ է պայթել նավահանգստի տարածքում:

Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեն հաստատել է Տրիպոլիի նավահանգստի գնդակոծման փաստը՝ ընդսմին հայտարարելով զենքի մատակարարման բռնարգելքի խախտումների, ինչպես նաեւ Լիբիա օտարերկրյա զինյալների փոխադրման փաստերի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վատիկանում հայկական ծեսով մատուցվել է Սուրբ պատարագ

Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարի գետնադամբարանում` Սուրբ Պետրոսի շիրիմի մոտ, հայկական ծեսով Սուրբ և անմահ պատարագ է մատուցվել ԱՄՆ և Կանադայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Միքայել […]
Share
Instagram
Telegram