Աշրաֆ Ղանին պաշտոնապես հաղթող է հայտարարվել Աֆղանստանի նախագահի ընտրություններում

MasterNews

Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին փետրվարի 18-ին պաշտոնապես հաղթող է հայտարարվել պետության ղեկավարի ընտրություններում: Այդ մասին հայտնել Է Ariana News աֆղանական հեռուստաալիքը, որը հեռարձակել է երկրի Անկախ ընտրական հանձնաժողովի (ԱԸՀ) նախագահ Խավա Ալամ Նուրիստանիի մամուլի ասուլիսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել է ԱԸՀ-ի ղեկավարը, «երկրի նախագահի ընտրություններում, որոնք կայացել են 2019 թվականի սեպտեմբերին, ձայների հաշվման վերջնական արդյունքները վկայում են, որ դրանցում հաղթանակ Է տարել Աշրաֆ Ղանին»:

Ամփոփիչ տվյալների համաձայն, Ղանին ստացել Է ընտրողների ձայների 50,64 տոկոսը, նրա օգտին քվեարկել է երկրի ավելի քան 923 հազար քաղաքացի:

Երկրորդ տեղում հայտնվել Է երկրի վարչապետ Աբդուլա Աբդուլան, որը հավաքել Է ձայների 39,52 տոկոսը: Աֆղանստանում նախագահական ընտրությունները կայացել են 2019 թվականի սեպտեմբերի 28-ին:

Ձայները հաշվելիս առաջին անգամ կիրառվել են կենսաչափական տեխնոլոգիաներ, ինչի հետեւանքով ընտրությունների արդյունքների ամփոփումը ձգձգվել Է մի քանի ամիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Փետրվարի 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ անձրև:   Կիսվել
Share
Instagram
Telegram