Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

MasterNews

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի Վրաստան-Ռուսաստան սահմանային Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«Փետրվարի 14-ի ժամը 13։20-ի դրությամբ ձնամաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-նշում են դեսպանությունից:

Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար տեղեկացնում էին, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կար կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի ավելի քան 11 միլիոն դոլարի հանգանակության խոստում

Հեռուստամարաթոնից երեք ամիս անց նվիրատվությունների հոսքը շարունակվում է, որի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն իսկ ունի 11,155,985 ԱՄՆ դոլարի խոստում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից: […]
Share
Instagram
Telegram