Պուտինը խոսել է ռուսական գերձայնային զենքերի մասին

MasterNews

Ռուսական գերձայնային զենքերը անիմաստ դարձրեցին ամերիկյան ծախսերը, որոնք արվում էին հակահրթիռային պաշտպանության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ «Ինտերֆաքսի» փոխանցման։

Արձագանքելով այն հարցին, որ ՌԴ փոփոխված սահմանադրության մեջ պետք է ամրագրել, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, Պուտինը ասել է, որ արտասահմանյան երկրները անում են ամեն բան, որպեսզի չեզոքացնեն միջուկային տերությունների միջուկային սպառազինությունները։ Օրինակ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունը հենց ուղղված է ռուսական միջուկային սպառազինությունների դեմ, սակայն այն պահից սկսած, երբ ռուսների մոտ ի հայտ եկան գերձայնային զինատեսակները, այդ համակարգերի վրա արվող ծախսերը դարձան անիմաստ։

http://hraparak.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաստանում ուղեւորատար գնացք է այրվում․ տեսանյութ

Վրաստանում այրվում է ուղեւորատար Զուգդիդի-Թբիլիսի գնացքը։ Հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ գնացքն անցնելիս է եղել Աբաշա քաղաքի արվարձանով։ Ուղեւորները տարհանվել են։ Տուժածներ չկան։ Դեպքի […]
Share
Instagram
Telegram