ՊԵԿ-ը կանխատեսում է պետբյուջեի մաքսային մուտքերի աճ ավելի քան 15 տոկոսով

MasterNews

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին, նույնիսկ առանց ներմուծված մարդատար ավտոմեքենաներից առաջացած գանձումների ազդեցության, ունեցել է պետբյուջեում մաքսային մուտքերի աճ: 2020-ին կանխատեսվում է ավելի քան 15 տոկոսի աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ անդրադառնալով մաքսային մարմինների կողմից պետբյուջե ապահովված մուտքերին:

«Բավականին շատ է խոսվում մաքսային մուտքերի վրա ավտոմեքենաների ազդեցության մասին: Նույնիսկ եթե չեզոքացնենք ավտոմեքենաների ազդեցությունը պետական բյուջեի մուտքերի վրա, միևնույն է, մաքսային մարմինները 2019-ին ունեցել են մաքսային մուտքերի աճ: Իսկ 2020-ին ակնկալում ենք մոտ 15 տոկոսի և ավելի մաքսային մուտքերի աճ՝ 2019-ի հետ համադրելի ցուցանիշի նկատմամբ»,-ասաց Ներսիսյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փրկել են որդու ծննդյան օրը գինովցած վիճակում 4,5 մետր բարձրությունից ընկած տղամարդու կյանքը

2019 թվականի դեկտեմբերի 24-ին լույս 25-ի գիշերը Շտապօգնությամբ այլ բժշկական կենտրոնից Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել գիտակցությունը կորցրած 39-ամյա տղամարդ: Պարզվել […]
Share
Instagram
Telegram