Մյանմայում ականանետային արկ Է ընկել դպրոցի շենքի վրա, վիրավորվել են տասնյակ աշակերտներ

MasterNews

Մյանմայի արեւմուտքում տարրական դպրոցի առնվազն 20 աշակերտներ վերքեր են ստացել կրթական հաստատության շենքի վրա ականանետային արկի ընկնելու հետեւանքով: Փետրվարի 14-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Ռաքհայնի նահանգում: Արկն արձակել են «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալները Մյանմայի անվտանգության ուժերի հետ ընդհարման ընթացքում: Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց:

Շրջանում շարունակվում Է հակաահաբեկչական գործողությունը: 2017 թվականին «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակի» ծայրահեղականները հարձակվել Էին տեղի ոստիկանության 30 հենակետերի վրա: Դրանից հետո երկրի իշխանություններն ուժային գործողություն են սկսել Ռաքհայնի նահանգում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այն հանգեցրել Է ավելի քան 400 մարդու զոհվելուն: Ընդհարորմների հետեւանքով Մյանմայից Բանգլադեշ Է փախել 720 հազարից ավելի մահմեդական ռոհինջա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. ակնկալում են հրատապ արձագանք

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի […]
Share
Instagram
Telegram