ՀՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին,ՀՅԴ-ն բոյկոտելու կոչ է անում

MasterNews

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իրենց դիրքորոշումն են հայտնել ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ որևէ ձևով չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին: ՀՀԿ-ն պնդում է, որ հանրաքվեն նախաձեռնելու գործընթացը իր բովանդակությամբ և ընթացակարգով կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունն ամրապնդելու ուղենիշների հետ:

ՀՅԴ-ն իր հերթին կոչ է արել անտեսել ապրիլի 5-ին նախաձեռնած հանրաքվեն և դիմել է քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի Վրաստան-Ռուսաստան սահմանային Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ […]
Share
Instagram
Telegram