Թուրքիայում սպառնալիքների պատճառով ուժեղացրել են ՌԴ դեսպանության անվտանգության ապահովումը

MasterNews

Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ Է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել Է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այո, իրոք, վերջին ժամանակներս իրադրությունը սրվել Է: Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել»,- ասել Է նա:

Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են հետեւյալ խոսքերով. «Դեսպան, դուրս մի արի Անկարայի փողոցներ»: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ, որոնք դա գրում են, հազիվ թե սպանության գնան: Բայց այդուհանդերձ պետք Է դրա հետ հաշվի նստել»,- հավելել Է մամուլի կցորդը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երեւանի բակերից մեկում կայանված Opel-ը հրդեհվել է

Փետրվարի 13-ին, ժամը 20:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram