Երեւանի բակերից մեկում կայանված Opel-ը հրդեհվել է

MasterNews

Փետրվարի 13-ին, ժամը 20:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Խորենացու փողոցի թիվ 29/3 հասցեում կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մանուկ Ղ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:21-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկի հատվածը՝ ամբողջությամբ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Ռոսկոմնադզորը» կրկին նախազգուշացրել է «Ֆեյսբուքին» եւ «Թվիթերին»

Ռուսական «Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ 4-ական միլիոն ռուբլով տուգանքը չի ազատում «Ֆեյսբուք» եւ «Թվիթեր» սոցիալական ցանցերին ռուսաստանցի օգտատերերի անձնական տվյալների լոկալացման, այսինքն է, այդ տվյալները […]
Share
Instagram
Telegram