ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի արտահերթ նիստի հայտարարությունը

MasterNews

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեսանյութում տեղ գտած տեղեկատվության մեջ անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումների վերաբերյալ։

Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մշտապես դատապարտել և հետևողական պայքար է մղել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթների և դրսևորումների դեմ։

Մեր խորին համոզմամբ, ԱԱԾ պաշտոնական տեղեկատվության մեջ առկա է շահարկման ենթատեքստ, որն ուղղակի և անթույլատրելի վնաս է հասցնում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բարձր հեղինակությանը՝ ստվերելով ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողության բարի համբավը։

Հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին առերևույթ հանցակազմ պարունակող տեղեկատվություն տարածելիս ցուցաբերել առավելագույն իրավական կոռեկտություն և որոշակիություն՝ անմեղության կանխավարկածը երաշխավորելու և անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդ

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ախուրիկում փորձել են վաճառել սատկած կենդանիների միս. ՍԱՏՄ-ն կանխել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում կանխել են անկած կենդանիների մսի վաճառքը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության […]
Share
Instagram
Telegram