Գերմանացի սրտաբանը պատմել Է, թե ինչպես իջեցնել ճնշումն առանց հաբերի

MasterNews

Մյունխենի Տեխնիկական համալսարանում Կանխարգելիչ եւ մարզական բժշկության կենտրոնի տնօրեն եւ Գերմանիայի Սրտի հիմնադրամի գիտա-կոնսուլտատիվ խորհրդի անդամ սրտաբան Մարտին Հոլլեն “Focus” պորտալի հետ կայացած զրույցում պատմել Է, որ բարձր զարկերակային ճնշման պատճառն ավելորդ քաշն Է, ֆիզիկական վարժությունների բացակայությունը եւ սխալ սննդակարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա տվել Է մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի Է իջեցնել ճնշումն առանց դեղորայքի օգնության: Այսպես, նրա խոսքով՝15 րոպե տեւողությամբ ամենօրյա զբոսանքը կօգնի իջեցնելու զարկերակային ճնշումը սնդիկի սյան 5 – 8 միլիմետրով: Սակայն մասնագետը նախազգուշացրել Է, որ հարկ չկա զբաղվելու հեծանիվ քշելով կամ վազքով մինչեւ ուժասպառ լինելը: Նա խորհուրդ Է տվել վայելել թարմ օդում մարզվելու հաճույքը: Բժիշկը եւս մեկ արդյունավետ միջոց Է համարել երշիկի, հացի եւ պանրի կրճատումը սննդաբաժնում: Սրտաբանն առաջարկել Է դրանք փոխարինել բանջարեղենով: Բացի դրանից, նա հիշեցրել Է, որ մեծ քանակությամբ աղը նույնպես կարող Է նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Սննդաբաժնի փոփոխումը կնպաստի նիհարելուն, ինչը նույնպես կարող Է իջեցնել ճնշումը սնդիկի սյան 5 – 10 միլիմետրով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանի անվտանգությունը. Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն

Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նրանք անդրադարձել են «տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին, հատկապես արհեստական բանականության, 5G […]
Share
Instagram
Telegram