Բիլլի Այլիշը հրապարակել Է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի երգի տեսահոլովակը

MasterNews

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը տեսահոլովակ Է հրապարակել այն երգով, որը պետք Է դառնա Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չԷ» նոր 25-րդ ֆիլմի գլխավոր թեման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Video Player

Այն մասին, որ 18-ամյա Այլիշը կատարելու Է ֆրանշիզայի հերթական սերիայի գլխավոր երգը, հայտնի Է դարձել հունվարի կեսին: Երգչուհին ամենաերիտասարդ կատարողն Է դարձել «բոնդապատումի» ողջ պատմության ընթացքում: Ավելի վաղ 007 գործակալի արկածների վերաբերյալ ֆիլմերի գլխավոր երգերը կատարել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան եւ Պոլ Մաքքարթնին:

Լույս փետրվարի 14-ի գիշերը մոտավորապես չորս րոպե տեւողությամբ բալլադը պաշտոնապես զետեղվել Է YouTube տեսածառայությունում եւ այլ հարթակներում:

Սպասվում Է, որ երգի առաջին համերգային կատարումը կկայանա փետրվարի 18-ին Լոնդոնում Brit Awards-ի արարողությանը: Բիլլի Այլիշը հայտնի Է դարձել 2016 թվականի իր Ocean Eyes դեբյուտային սինգլի թողարկվելուց հետո: 2020 թվականին երգչուհին դարձել Է «Գրեմմի» երաժշտական մրցանակի հաղթահերոսը՝ շահելով չորս գլխավոր անվանակարգերը՝ «Տարվա երգ», «Տարվա ալբոմ», «Տարվա ձայնագրություն» եւ «Լավագույն նոր կատարող», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թուրքիայում սպառնալիքների պատճառով ուժեղացրել են ՌԴ դեսպանության անվտանգության ապահովումը

Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ Է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով: […]
Share
Instagram
Telegram