ԱՄՆ կառավարությունը դատի է տվել Huawei ընկերությանը

MasterNews

Միացյալ Նահանգների իշխանությունները ներկայացրել են մեղադրական եզրակացություն ընդդեմ Huawei ընկերության եւ վերջինիս ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի դեմ։ Եզրակացությունը ներկայացվել է Նյու Յորքի Բրուքլինի դաշնային դատարան։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունների եւ չինական աշխարհահռչակ տեխնոլոգիական ընկերության հարաբերությունները բավական բարդ փուլում են գտնվում։ Նախագահ Դոնալդ Թրամփն արգելել էր ընկերության գործունեությունը ԱՄՆ տարածքում, պատճառաբանելով, որ այն զբաղված է գաղտնի տվյալների հավաքագրմամբ։

http://hraparak.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մյանմայում ականանետային արկ Է ընկել դպրոցի շենքի վրա, վիրավորվել են տասնյակ աշակերտներ

Մյանմայի արեւմուտքում տարրական դպրոցի առնվազն 20 աշակերտներ վերքեր են ստացել կրթական հաստատության շենքի վրա ականանետային արկի ընկնելու հետեւանքով: Փետրվարի 14-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» […]
Share
Instagram
Telegram