Ախուրիկում փորձել են վաճառել սատկած կենդանիների միս. ՍԱՏՄ-ն կանխել է

MasterNews

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում կանխել են անկած կենդանիների մսի վաճառքը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երեկ վառվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ Էմմա Հովհաննիսյանին պատկանող անասնագոմը: Մինչ հրշեջ-փրկարարները կազմակերպել են հրդեհաշիջման աշխատանքները, ծխախեղդ են եղել և անկել անասնագոմում առկա 6 կով և 4 հորթ:

Տեղեկանալով դեպքի մասին՝ արագ Ախուրիկ համայնք են գնացել ՀՀ սննդամթերքի անվտանգության Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն ու տեղում կասեցրել անկած կենդանիների մսի վաճառքի փորձը:

Արդեն մորթված կենդանիները, առկա միս-մսեղիքը ՍԱՏՄ տեսուչների ներկայությամբ ու ջանքերով թաղվել են:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրանտ Թոխատյանը մտադիր է Երևանում բացել 21-րդ դարի պահանջներին համապատասխանող թատերական դպրոց

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Կանազի մշակույթի պալատ»-ի շենքում մտադիր է հիմնել թատրոն, թատերական դպրոց և պրոֆտեխնիկական ուսումնարան (ՊՏՈւ): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դերասանը նախատեսում է ունենալ […]
Share
Instagram
Telegram