Խաշմանյանի հետ պայմանագիրը դադարեցվեց. հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կլինի շուտով

MasterNews

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում:

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ինչքան և ինչ արժեքով ապրանքներ են գնում հայաստանցիներն Ինտերնետից․ ԵԱՏՄ-ն կարող է փոխել իրավիճակը

Հայաստանում արտասահմանյան ինտերնատային խանութներից առևտուր անելու մշակույթը վերջին տարիների ընթացքում ավելի ու ավելի տարածված է դառնում։ Միջազգային առցանց խանութներից օգտվելու հայաստանցիների հնարավորությունները, սակայն, կարող են […]
Share
Instagram
Telegram