Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդը մահացել է

MasterNews

Փետրվարի 9-ին, ժամը 16։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին Ճամբարակի ՃՇՇ-ի «ԿռԱԶ» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ` Արամ Հ., ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մ գլորվել ձորը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մարտական հաշվարկով տեղափոխել Ճամբարակի ԲԿ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Չինաստանում նոր կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել Է 40,1 հազարի

Չինաստանում տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 9-ի 20:00-ի) դրությամբ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 40 171, մահաբեր վախճան Է արձանագրվել […]
Share
Instagram
Telegram