Կիևում երեք հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ հաղթել են իրենց մրցակիցներին

MasterNews

Կիևում փետրվարի 8-ին, երեք ուկրաինաբնակ հայ բռնցքամարտիկ դուրս են եկել ռինգ և հաղթել իրենց մրցակիցներին։

Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը (19-0, 14 КО) 4-րդ անգամ պաշտպանեց իր գոտին վենեսուելացի Հոսբեր Պերեսի հետ լարված 12-րդ ռաունդանոց մենամարտում:

Պերեսի համար դա առաջին մենամարտն էր իր կարիերայում Հարավային Ամերիկայից դուրս: Իսկ Դալլաքյանը չորրորդ անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը և անցկացրել 19-րդ մենամարտը Ուկրաինայում: Աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը երկու տարի առաջ տիտղոսը նվաճել է ԱՄՆ-ում ՝ հաղթելով ամերիկացի Բրայան Վիլորային:

Video Player

Union Boxing Promotion-ի բռնցքամարտի երեկոյի ընթացքում Զորավոր Պետրոսյանը և Արամ Ֆանիյանը ռինգ դուրս եկան և հաղթեցին իրենց մրցակիցներին: Զորավոր Պետրոսյանը (6-0, 2 КО) նոկաուտի ենթարկեց Բելառուսի ներկայացուցիչ Նադզիր Բախշիևին 5-րդ ռաունդում, իսկ Արամ Ֆանիյանը  (13-1, 1 КО) 8-րդ ռաունդում միավորներով հաղթեց Արտյոմ Այվազիդիին:

Ինչպես ավելի վաղ խոստացել էր Sparta Boxing Promotions-ի համահիմնադիր Իգոր Ֆանիյանը, ակումբի մարտիկների (Պետրոսյանի և Ֆանիյանի) ռինգ մուտքը տեղի է ունեցել հայկական երաժշտության ներքո:

Մեկ շաբաթ առաջ Sparta Boxing Promotions ներկայացուցիչ  Կարեն Չուխաջյանը (16-1, 7 КО) հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին (9-1, 6 КО) և նվաճել WBA International-ի գոտին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի մահվան դեպքի առթիվ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ քննչական կոմիտեի էջից։ «2020թ. փետրվարի 9-ին՝ […]
Share
Instagram
Telegram