Կենտրոնականի քրեական հետախույզները թմրամիջոցներ են հայտնաբերել․ երկու անձ ձերբակալվել է

MasterNews

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, դատարանի որոշմամբ, փետրվարի 5-ին խուզարկեցին Երևանի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու բնակարանը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգված, դեղնականաչավուն հետքերով սրվակ, կաթուցիչներ ու տարբեր քաշերով կանեփի սերմեր։ Տանտերը բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում՝ Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Էջմիածնում բնակվող, 26-ամյա մի օտարերկրացի թմրանյութ է պահում, որը պետք է իրացներ ձերբակալվածին։ Նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաև օտարերկրացին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սփայսի նմանվող սպիտակ փոշենման զանգված՝ 9 գրամից ավելի քաշով։ Նա ևս ձերբակալվեց։ Քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև երիտասարդի բնակարանը։ Հայտնաբերվեցին ընդհանուր 350 գրամից ավելի թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգվածներ, յուրահատուկ հոտով հեղուկներով տարաներ, էլեկտրական կշեռքներ և այլն։ Դրանք ևս փաթեթավորվեցին և ուղարկվեցին փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Փետրվարի 7-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին` ձյան տեսքով։ […]
Share
Instagram
Telegram