Երթուղային «Գազել»-ը բախվել է «Հոնդա»-ին, այնուհետև ծառին. վեց քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

MasterNews

Երևանի Իսակով պողոտայում փետրվարի 5-ին ժամը 08:50-ի սահմաններում 99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը բախվել է «Հոնդա»-ին, այնուհետև ծառին:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, «Գազել»-ի հինգ ուղևորի և վարորդին տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևանի թատրոնների առաջնակարգ դերասանները հանդես կգան «Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ թատերասերների դատին կհանձնվի Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացումը, որում զբաղված են Երևանի դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան, Համազգային թատրոնների դերասաններ: Առաջնախաղը նախատեսվում […]
Share
Instagram
Telegram